Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ինչ աշխատանք է․ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն զայրացել է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանկարծակի այց է կատարել Մոսկվայի Չերեմուշկինսկի շրջանի զինկոմիսարիատ և զայրացել համակարգիչների բացակայության պատճառով: Անսպասելի այցի տեսանյութը տեղադրել է իր բլոգում Яндекс.Дзен-ի օգտատերերից մեկը:

Կադրերում երևում է, որ Շոյգուն մտնում է զինկոմիսարիատի գրասենյակներից մեկը և սկսում է նախատել աշխատակիցներին:

«Դուք միկրոալիքային վառարան ունեք, սառնարան ունեք, իսկ համակարգիչներ չունեք, որպեսզի էլեկտրոնային փոստով կապվեք այլ զինկոմիսարիատի հետ։ Դուք ինչ է պարտիզա՞ն եք: Նամակները ծառի բնի մեջ եք պահո՞ւմ: Սա ի՞նչ աշխատանք է»,-վրդովվել է նախարարը: