Search
Close this search box.

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել

Հարգելի՛ հայրենակիցներ,

Պարտության խորհրդանիշ հանդիսացող վարչախմբի պատճառով, մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Այս իշխանությունները ցույց են տվել, որ ոչ միայն ունակ չեն հաջողություններ գրանցելու, այլ նաև ունակ են խոշոր պարտությամբ հպարտանալու։ Թշնամին բացահայտ կերպով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և արդեն տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները ի զորու չեն չեզոքացնել մեր երկրին սպառնացող որևէ վտանգ։

Երկրի համար դժվարին ժամանակներում Սյունիքը չի կարող անմասն լինել, քանի որ մենք ամեն օր ականատեսն ենք լինում, թե ինչպես են մեր երկիրը մասնատում և պատառ պատառ բաժին հանում թշնամուն։ Մեզ պատուհասած փորձությունները երբեք չպետք է մեզ թուլացնեն, մենք թևաթափ լինելու իրավունք չունենք, պետք է և կարող ենք զորեղանալ, վերածնվել ու զարգանալ։

ՈՒզում եմ տեղեկացնել, որ միացել եմ «Հայաստան» դաշինքին․ ինչու՞, որովհետև «Հայաստան» դաշինքի լիդերներն ունակ են ապահովել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ։ Վստահ եմ, որ մեր քաղաքական թիմին հաջողվելու է վստահության, միասնականության առողջ մթնոլորտ ձևավորել և արդար պայքար մղել հանուն մեր երկրի առաջընթացի։

Իմ բոլոր համակիրներին, ինձ վստահողներին կոչ եմ անում հունսի 8-ին, ժամը 10։30-ին լինել Գորիսի հրապարակում՝ հանդիպելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստան դաշինքի անդամների հետ։ Մենք իրավունք չունենք հուսալքվելու, մեկս մյուսի նկատմամբ հոգատարությամբ պետք է առաջ նայենք և վճռականությամբ երկիրն այս իրավիճակից հանելու ազգային ծրագրով հիմք դնենք ամուր պետություն ունենալու տեսլականին։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան