Search
Close this search box.

Բայդենը և Էրդողանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն իրավիճակը` Սիրիայում, Իրանում, Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում և Միջերկրական ծովի ավազանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրանցից առաջ (երկու երկրների նախագահները — խմբ.) կա մի լայն օրակարգ` խնդիրներ տարածաշրջանում, Արևելյան Միջերկրական ծովի ավազանում, Սիրիայում, Իրանում, Լեռնային Ղարաբաղում և, իհարկե, դերը, որը Թուրքիան կխաղա Աֆղանստանի վերաբերյալ բանակցություններում և դիվանագիտությունում», — ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նշվում է, որ քննարկվելիք թեմաների մեջ է ներաջված նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունների լուծումը: