Search
Close this search box.

ԱԻՆ-ը հորդորում է զգոն լինել. 10 մահ մեկ շաբաթում

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 610 դեպք, որից 291-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 202 հրդեհի, 4 փլուզման, 1 պայթյունի, 3 ուժեղ քամու, 4 ինքնասպանության փորձի դեպք, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 157 կենցաղային կանչ. տուժել է 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք: