Search
Close this search box.

Գնացքներ են բախվել, կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ

Պակիստանում բախվել են երկու գնացքներ։ Զոհվել է 36 մարդ։ Տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ ստացել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին հայտնում է Samaa TV-ն, վկայակոչելով փրկարար ծառայության փոխանցած տեղեկատվությունը։ Ռելսերից դուրս է եկել չորս վագոն։ Դեպքը տեղի է ունեցել Գոթկի շրջանում։

Տեղի իշխանությունները, սակայն հայտարարել են, որ շուռ է եկել 14 վագոն, որից 6-ը ամբողջապես ոչնչացել է։ Դեպքի վայրում են փրկարարները։ Շրջանում դադարեցված է երկաթուղային հաղորսակցությունը։