Search
Close this search box.

Ադրբեջանական կողմը վերադարձրեց

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի ՌԴ հրամանատարության հետ բանակցությունները արդյունք տվեցին։ Ադրբեջանական կողմը վերադարձրեց խնածախցի Հրահատ Մեսրոպյանի ձին, որը արածելիս հատել էր սահմանը։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։

«Ներսես Շադունցը համայնքի բնակիչներին կրկին կոչ է անում անասուններն արածեցնել միայն թույլատրելի հատվածներում և պահել հսկողության տակ»,-նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ համայնքապետարանից հայտնել էին, որ Մեսրոպյանի ձին արածելիս հատել է սահմանն ու այս պահին թշնամու մոտ է․

«Գյուղի երիտասարդները, ովքեր գիշեր-ցերեկ Առաջին բանակային կորպուսի հետ հսկում են սահմանները, վրդովված են համագյուղացու հայտարարությունից։

Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը այս պահին ՌԴ հրամանատարության հետ բանակցություններ է իրականացնում՝ Հրահատ Մեսրոպյանի ձին վերադարձնելու համար»։