Search
Close this search box.

ԱՄՆ-ին պատկանող ինքնաթիռը ՌԴ-ի սահմանների մոտ երկարատև հետախուզություն է իրականացրել. Интерфакс

Ամերիկյան P-8A Poseidon ինքնաթիռը երկարատև հետախուզություն է անցկացրել Սև ծովի ռուսական սահմանների մոտ, հայտնում է Интерфакс-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող հակասուզանավային պարեկային ինքնաթիռը օդ է բարձրացել Իտալիայի Սիցիլիա նահանգի Սիգոնելլա ավիաբազայից և շուրջ երեք ժամ առաքելություն է իրականացրել Ղրիմի ծովային սահմանների մոտ: