Search
Close this search box.

Կրակահերթ, ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց տեղերում, 81 անասուն դեռևս չի հաջողվել վերադարձնել. գյուղապետ

Ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց տեղերում, 81 անասուն կրակահերթի պատճառով փախել են իրենց կողմը, դեռևս չի հաջողվել վերադարձնել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանը:

«Երբ  ադրբեջանցիները կրակ են արձակել հովվի ու անասունների  ուղղությամբ, անասունների մի մասը փախել է մեր կողմ, մյուս մասը փախել է դեպի իրենց կողմ, իրենք էլ տարել են մեր անասունները: Դիմել ենք Կարմիր խաչին, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Ներկայացուցիչներ են այցելել, սակայն դեռևս պատասխան չեն տվել»,- մանրամասնեց նա: