Search
Close this search box.

Տեղի համայնքապետարանը` Ադրբեջանցիների կողմից գյուղացու ձին գողանալու լուրի մասին

Այսօր լրտավամիջոցներից մեկի հետ զրույցում Խնածախ համայնքի բնակիչ Հրահատ Մեսրոպյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները գիշերը մտել են գյուղ ու գողացել իր ձիուն:  Այս առնչությամբ Տեղի համայնքապետարանը հայտարարություն է  տարածել, որում ասված է.

«Խնածախ համայնքի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Խնածախ համայնք, գողություն ու անկարգություն արել, չի համապատասխանում իրականությանը։ Մեսրոպյանի ձին արածելիս հատել է սահմանն ու այս պահին թշնամու մոտ է։ Գյուղի երիտասարդները, ովքեր գիշեր֊ցերեկ Առաջին բանակային կորպուսի հետ հսկում են սահմանները, վրդոհվված են համագյուղացու հայտարարությունից։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը այս պահին ՌԴ հրամանատարության հետ բանակցություններ է իրականացնում՝ Հրահատ Մեսրոպյանի ձին վերադարձնելու համար»: