Search
Close this search box.

Վախեցեք Փաշինյանի խոստումներից և հայտարարություններից

Վախեցեք Փաշինյանի խոստումներից և հայտարարություններից։ Կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի ցանկացած խոստում վտանգավոր է այդ ոլորտի փլուզման հեռանկարով։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Վախեցեք Փաշինյանի խոստումներից և հայտարարություններից։ Կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի ցանկացած խոստում վտանգավոր է այդ ոլորտի փլուզման հեռանկարով։ Նա քանդում, ավիրում է այն ամենը, ինչի մասին որևէ խոսում է տալիս։

Արցախը Հայաստան է և վերջ։ 2020թ. նոյեմբերին մենք արդեն կորցրել ենք Արցախի 75 տոկոսը։

2021թ. մայիսի 3-ին նա կոշտ արձագանքեց առաջնագծի կահավորման վերաբերյալ հարցին, հայտարարելով, որ ինչ-որպետք է անում են և ոչ-ոք չի կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է։ Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը առանց որևէ դիմադրության հատեցին մեր պետական սահմանը և մինչ օրս շարունակում են դիրքավորվել մեր տարածքում։

2019թ. հունիսի մեկին Փաշինյանն ասում էր. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրել և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում», պատերազմը ժամանակին չկանգնեցելու պատճառով զոհեց նրանցից 5000-ին։ Իսկ ազատ և երջանիկ Հայաստանը հասցվեց աղետի։

Այսօր արդեն Փաշինյանը նախընտրական խոստումների շրջանակներում հայտարարում է, որ բոլոր երեխաները մինչև 2025թ. կրթությունը պետք է սկսեն մսուրից, եթե պետք լինի կառուցելու է 400 մանկապարտեզ, մանկապարտեզաշինության և դպրոցաշինության համար եթե պետք լինի արտաքին պարտք կվերցնի, ուսուցիչները ատեստավորման արդյունքներով կստանան 30-50 տոկոս բարձր աշխատավարձ, գիտության, գիտաշխատողների ֆինանսավորման, աշխատավարձային ֆոնդը մինչև 2025թ. կքառապատկի, կստեղծի ակադեմիական քաղաք, պրոֆեսիոնալ բանակ, և այլն, և այլն։

Սրանք Փաշինյանի հերթական ստերն են, որոնք երբևէ իրականություն չեն դառնալու։ Այնպես, ինչպես իրականություն դառնալու որևէ շանս չուներ և չունի նրա մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։

Վախեցեք Փաշինյանի խոստումներից, դրանք փլուզելու, աղետի հասցնելու ունակություն ունեն»։