Search
Close this search box.

Փաշինյանն ասում է` «ինչքան պետք է արտաքին պարտք կվերցնենք…»․ մինչդեռ մեր պետական պարտքը կազմում է 8,7 միլիարդ դոլար՝ սարսափելի մեծ թիվ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

« Հայաստանի վարչապետի պաշտոնին զմռսվածն այսօր հայտարարել է, որ «Ինչքան պետք է արտաքին պարտք կվերցնենք, համատարած մանկապարտեզաշինություն և դպրոցաշինություն կանենք» …

Սա դավաճան Նիկոլի հերթական դեմագոգիան է և կեղծիքը… Արտաքին պարտք տվողները հաշվի են առնում երկրի ֆինանսատնտեսական վիճակը, որը ցանկանում է պարտք վերցնել և այդ պահին պետական պարտքի մակարդակը ՀՆԱ–ի նկատմամբ… Հատկապես վերջինի պարագայում կան համապատասխան կարմիր գծեր, որին, ըստ տնտեսագետների մենք մոտենում ենք… Դրա հետևանքը կլինի այն, որ միջազգային խոշորագույն ռեյտինգային գործակալությունները Հայաստանը կարող են ընդգրկել «սև ցուցակում» ու մեզ որևէ մեկն էլ պարտքով գումար չտա…

Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ պետական պարտքի մակարդակը ՀՆԱ–ի նկատմամբ 2020թ.–ի արդյունքում կկազմի 66,5%` 2019թ.–ին գրանցված 49,9%–ի համեմատ, իսկ 2021թ.–ին կհասնի 67%–ի…

2021 թ-ի ապրիլի դրությամբ մեր պետական պարտքը կազմում է 8,7 միլիարդ դոլար՝ սարսափելի մեծ թիվ է Հայաստանի նման երկրի համար…

Ըստ դավաճան Նիկոլի ստացվում է, որ իր պես գեղցի-ճարպիկը կարող է որքան ուզենա պարտքեր վերցնել և նրան տալու՞ են… Իհարկե՝ ոչ…

Ազգադավ Նիկոլի «ինչքան պետք է արտաքին պարտք կվերցնենք…» արտահայտությունը բացահայտ մանիպուլյացիա է և կեղծիք է…»։