Search
Close this search box.

Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից․ armeniasputnik

Երբեմնի դերասանը Երևանի քաղաքապետի պաշտոնում, իհարկե, չէր կարող ունենալ նախկին եկամուտները։ Ուստի նա ստիպված վաճառել է Չեխիայի բնակարանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից: Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Մարությանի կինը ազգությամբ չեխ է, ամուսիններն անշարժ գույք ունեն Պրահայում։ Նույն աղբյուրի տեղեկություններով՝ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքապետի եկամուտները անհամեմատելի նվազել են դերասանական հոնորարների համեմատ, և որպեսզի ընտանիքը շարունակի իր սովորական ապրելակերպը, նրանք որոշել են վաճառել Եվրոպայում ունեցած գույքը։

Հիմա Մարությանը ցավում է, որ մտել է քաղաքականություն, քանի որ շատ նախագծեր չի կարողացել իրականացնել։ Մեր աղբյուրի խոսքով` Մարությանը մտածում է ընտրություններից հետո ընտանիքի հետ Հայաստանը լքելու մասին:

Հայկական մամուլը բազմաթիվ անգամ գրել է, որ Փաշինյանի ու Մարությանի հարաբերությունները լարվել են։ Ըստ հրապարակումների՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախատեսում է խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքապետի ընտրություններ կազմակերպել սեպտեմբերին։ Երևանի քաղաքապետի խոսնակն այս հրապարակումները չի մեկնաբանել՝ նշելով, որ դրանք «դեղին մամուլի» բամբասանքներ են։