Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Արցախից

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։