Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները Քարվաճառում պայթում ականի վրա ու զոհվում

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները Քարվաճառում պայթում ականի վրա ու զոհվում։ Տեսանյութին կից նա գրել է․

«• Երեկ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ժամանակավորապես օկուպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյունից մահացել են 3 պետական աշխատող, ևս 4-ը վիրավորվել են։ Ասում են՝ այս տեսանյութը հենց դա է պատկերում։

• Մեր՝ հայ մասնագետներիս, պարտքն է թշնամուն բացատրել նման ողբերգությունների ծագումը։ Պետք է ասել, որ երեկ իրականացավ իրենց դավանած Ղուրանի ալ-Մաիդա սուրահի պատվիրանը (38)․ «Գող տղամարդու և գող կնոջ (աջ) ձեռքերը կտրե՛ք՝ որպես Աստծու պատիժ իրենց գողության դիմաց․ Աստված անպարտ ու տիրական է» (Oğru kişi ilə oğru qadının gördükləri işin əvəzi kimi Allahdan cəza olaraq (sağ) əllərini kəsin: Allah yenilməz qüvvət sahibi, hikmət sahibidir!)։

• Պատժվելու են բոլո՛ր մեղավորները՝ ներսի, թե դրսի, քրիստոնյա, մուսուլման, աթեիստ, թե կրիշնայական, և Արցախի ամբողջական վերաազատագրման օրը գալո՛ւ է։»