Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 93 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 93 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223143 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1099797 վերջին մեկ օրում` 3216 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3331 պացիենտ. Մեկ օրում նվազել է 120-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 214268 անձ` վերջին մեկ օրում 209 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4454 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1090 է: