Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի մասին անեկդոտ պատմեց

«Երբ որ 98 թվականին կեղծ տեղեկանքով Հայաստան եկավ Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակ, ինչպես հիմա, շատերը զբաղվում էին նրա հայերեն խոսակցությունն ուղղելով»,- այսօր՝ Արարատի մարզի Հովտաշատ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ ժամանակ դասատուների և դասախոսների մի մասը նրան ասում են՝ պարո՛ն Քոչարյան, գրական հայերենով խոսելիս պետք չէ անընդհատ ասել՝ հա՛, պետք է ասել՝ այո՛։ Համաձայն անեկդոտի՝ մի օր Ռոբերտ Քոչարյանը դիմում է իր օգնականին, ասում է՝ լսի՛, էդ մեր դերձակին ասեք՝ էս շալվարիս «мерка»-ով մի քիչ զբաղվի, որովհետև այո՛, բարձրացնում եմ, այո՛, իջնում ա․․․»,- բնակիչներին պատմեց Փաշինյանը։