Search
Close this search box.

«Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված»․ Նաիրա Զոհրաբյան

6 օր առաջ ԶՈՒ ԳՇ պատասխանատուն հայտարարեց, որ Ադրբեջանին տալիս ենք մեկ ժամ ժամանակ վերջերս գերեվարված մեր տղաներին վերադարձնելու համար։ Այս մասին այսօր ազգային ժողովի իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հիշեցնեմ, որ գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված»,–ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ Մոսկվայից վերադարձած մեր պատվիրակությունը, որը պետք է բանակցեր սահմանային միջադեպերի՝ հատկապես վերջին վեց գերիների հետ համար, վերադարձել է ձեռնունյան։ «Նրանք տարածեցին լղոզված մի հայտարարություն, որտեղ ընդամենը ասված է, որ քննարկումները և բանակցությունները շարունակվում են»,–ասաց նա։

Նա հիշեցրեց, որ հունիսի մեկին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված մեղադրանքի նախաքննությունը։ Նրանք մեղադրվում են տեռորիստական և դիվերսիոն ակտեր, հրդեհներ, և մարդկանց կյանքի վտանգ սպառնացող ահաբեկչական պլանավորված գործողություններ կատարելու մեջ։