Search
Close this search box.

Աբովյանում ընդհանուր եղել է 46 մարմին, որոնցից 21-ը տարվել են մայիսի 28-ին

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Աբովյանի դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի հայտարարությանը, եթե զոհված զինծառայողների մարմինները պահվել են + 10 +11 ջերմաստիճանի պայմաններում՝ հերքելով դա ու նշելով, որ սենյակում եղել է +26:

«Նա ասում է, որ մարմիններն ուղարկել են Աբովյան, քանի որ մտածել է ծնողների մասին, որպեսզի նրանք չգնան հասնեն Մարտունի: Լսի, պարոն Բիշարյան, կամ դու ես խելքից թոփալ, կամ մեզ ես դեբիլի տեղ դրել: Դու քո ասածները լսե՞լ ես: Այսինքն, ավելի լավ ա այդ մարմինները լինեն պադվալում իրար վրա թափված, քան տանեիք Մարտունիում նորմալ սառնարաններում դնեի՞ք: Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում»,-նշեց նա:

Ղուկասյանն ասաց, որ Աբովյանում 46 մարմին է եղել, որոնցից 21-ը բերվել են մայիսի 28-ին. «Մնացածը երբ է եղել՝ չգիտեմ: Ամեն ինչը ֆիքսվել է, թե ինչպես են բերել, քանիսն են բերել: Այդ ամեն ինչը մորգի տեսախցիկները ֆիքսել են»: