Search
Close this search box.

Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»

Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»։ Այս տարի ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը բացօթյա կլինի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ համավարակով պայմանավորված՝ «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս պետք է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները:

Ավելի վաղ նախարարությունը դիմել էր Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել հնարավորինս սահմանափակել իրենց ենթակա ուսումնական հաստատությունների միջոցառման մասնակիցների թիվը: Նախարարությունը նաև կոչ է արել բացառել ցանկացած դրամահավաք։