Search
Close this search box.

Մակրոնը նամակ է հղել Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից 6 ամիս հետո էլ ամուր խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է շարունակել մանրակրկիտ աշխատանքը, ինչը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով սահմանազատում և ռազմագերիների վերադարձ իրենց ընտանիքներ:

«Կարևոր է նաև պահպանել տարածաշրջանի ժառանգության բազմազանությունը: Այս առումով խորհուրդ եմ տալիս նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպմանը»,- գրել է Մակրոնը: