Search
Close this search box.

Ադրբեջանը՝ Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների դիակների առկայության մասին

Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան: Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ, գրում է minval.az կայքը:

«Հունիսի 2-ին հայկական մամուլում հայտնվել էին կեղծ պնդումներ այն մասին, որ Հայաստանի դիահերձարաններում որոշ մարմիններ կարող են պատկանել ադրբեջանցի զինծառայողներին: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության ենթակայության դիահերձարանների անհայտ մարմինների թվում չկան այնպիսինները, որոնք պատկանում են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին»,-ասված է հաղորդագրության մեջ: