Search
Close this search box.

Երեւանի Կենտրոնում սպանվածը քրեական հեղինակություն՝ Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է

Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր Երեւանի Կենտրոնում սպանվածը Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է։ Ռաֆայել Մարդոյանը քրեական հեղինակություն է, վարկած կա, որ նրա նկատմամբ է պլանավորած եղել մահափորձը:

Աբովյան փողոցում կայանված են եղել ռուսական պետհամարանիշերով երկու զրահապատ մեքենա, երկուսն էլ պատկանել են «Քյավառցի Ռաֆոյին»: Վերջինս գտնվել է հարակից տարածքի հյուրանոցներից մեկում։ Ըստ Tert.am-ի տեղեկությունների՝ նա տեղափոխվել է ոստիկանություն, նրա նկատմամբ մահափորձ արվել է Երեւանում մեկ անգամ եւս։

Ավելի վաղ՝ 2018-ին, Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ սպանության փորձ պլանավորել են նաեւ ԱՄՆ-ում՝ Գլենդելի հայկական հյուրանոցների մեկի մոտ, որտեղ հանգստի էր գնացել քրեական հեղինակությունը: Այդտեղ կրակոցներ էին արձակել, որի հետեւանքով սպանվել էր մեկ այլ անձ:

Դրանից որոշ ժամանակ առաջ կրակոցներից մի քանի վիրավորում էր ստացել Ռաֆայել Մարդոյանը եւ տեղափոխվել ԱՄՆ հիվանդանոցներից մեկը:

Մոսկվայում եւս մահափորձ իրականացրել են «Քյավառցի Ռաֆոյի» նկատմամբ:

Դեպքի առնչությամբ լրագրող Գոհար Վեզիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«5-րդ մահափորձը։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բեւերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետեւ հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցելՄարդոյանի սրտի հատվածը: Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Էսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը»։