Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշում ադրբեջանական հողեր կա՞ն․ Տավուշի նախկին մարզպետ, ԲՏԱ նախարարի պարզաբանումը

Այսօր լրագրողները ԲՏԱ նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանից հետաքրքրվեցին՝ կան արդյո՞ք Տավուշում ադրբեջանական գյուղեր՝ նրան հիշեցնելով իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանի հայտարարությունը, թե մարզում ադրբեջանական հողեր կան:

Չոբանյանը հիշեցրեց, որ 2 տարի Տավուշի մարզպետ է եղել, այդ ընթացքում առնվազն երեք անգամ խոսել է թեմայի մասին. «Այս թեմային անդրադարձել եմ ոչ միայն որպես Տավուշի մարզպետ, այլ նաև որպես ՀՀ քաղաքացի և որպես ընդհանրապես հայ մարդ:

Այս խնդրի վերաբերյալ իմ դիրքորոշումը որևէ ժամանակ չի փոխվելու:

Տավուշի մարզի սահման ասելով մենք դիտարկում ենք, ես դիտարկում եմ այն սահմանը, այն գիծը, որտեղ կանգնած են մեր զինվորները:

Իմ՝ որպես քաղաքացու ու ԲՏԱ նախարարի, պարտականությունն այն է, որպեսզի ջանք չխնայեմ, որ այդ դե ֆակտո ստատուս քվոն որևէ ձևով չխախտվի ի վնաս Հայաստանի»: