Search
Close this search box.

Մոսկվայում եռակողմ բանակցություն է լինելու․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ «Մոսկվայից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որտեղ կանդրադառնան Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցին:

Հայկական կողմից բանակցություններին կմասնակցեն Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը կներկայացնի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը: Ռուսաստանի կողմից մասնակցում է Ռուստամ Մուրադովը, ով մի քանի օր է Մոսկվայում է հենց այդ նպատակով»։