Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջատարը ԲՀԿ-ն է. Ենոք Ազարյանը անցկացրած հարցումների և ստացված արդյունքի մասին

«Հիմնականում գործարարների եւ բիզնեսի վերաբերյալ վերլուծություններ ենք կատարում` բիզնեսի վարկանիշի կամ տվյալ բիզնեսը ղեկավարողի, բիզնես շրջանակների մասին»,- «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսում նշեց իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը` խոսելով ընտրություններին ընդառաջ սոցիալական հետազոտության մասին։ Հավելեց, որ ռուս գործընկերների հետ փորձել է պարզել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, որպեսզի հետագայում համախոհների ու գործընկերների հետ պատկերացնեն իրենց անելիքները:

«23 կուսակցություն եւ 4 դաշինք է մասնակցում ընտրություններին: Մենք դիտարկում ենք ոչ միայն նախընտրական գործընթացը, այլեւ հետընտրականը»,-ասաց նա:

«Մեր պատկերացմամբ, ուսումնասիրության ժամանակ առաջին հերթին պետք է լինի հարցը, հետո անձը…Եթե ասում ենք, որ հավասար պայմաններ պիտի ստեղծենք բոլորի համար, բայց հարցը տրվում է անձնավորված կամ առաջնորդի կարգով, մնացածը տուժում են, որովհետեւ նոր ստեղծված կուսակցություններ կան, որոնց մարզերում չգիտեն… Մենք պետք է հարցերն այնպես ձեւակերպենք, որ բոլորի համար հավասար պայմաններ լինեն»,-հավելեց «Բիզնես-դիալոգի» տնօրենը:

Ենոք Ազարյանի խոսքով, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլուր առաջ են քաշում խնդիրը, եւ տվյալ կուսակցությունը ներկայացնում է, թե ովքեր են այն անձինք, որոնք ունակ են դրանք լուծելու, իսկ մեզանում միայն առաջնորդի անունն են տալիս, եւ տպավորություն է թե մեկ հոգի պետք է լուծի բոլոր հա