Search
Close this search box.

ԱԳ փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Aysor.am-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ: