Search
Close this search box.

Զինված անձինք գիշերօթիկ դպրոցից առևանգել են 200 աշակերտի

Զինված գրոհայինների խումբը հարձակվել է Նիգերիայի արևմուտքում գտնվող Նիգեր նահանգի Տեգինա քաղաքում գտնվող գիշերօթիկի վրա և առևանգել 200 աշակերտի: Այս մասին հայտնում է տեղի Vanguard թերթը:

Ինչպես գրում է թերթը, զինված հարձակումը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Զինյալները 200 աշակերտի են գերեվարել ու փախուստի դիմել: Հարձակման արդյունքում զոհեր կամ վիրավորներ չկան: