Search
Close this search box.

Հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail-ի վարորդը Արցախի Հանրապետության ուժային կառույցներից մեկի գեներալ է

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքi պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ, հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են երեկ՝ մայիսի 29-ին, Երևանում՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan X-Trail-ի վարորդի և Opel Zafira-ի վարորդի ինքնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Opel-ը վարել Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Հակոբ Օհանյանը, իսկ Nissan X-Trail—ը՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ, 58-ամյա Կարեն Բարսեղյանը:

Վերջինս Արցախի Հանրապետության ուժային կառույցներից մեկի գեներալ-մայոր է, իսկ Opel-ի վարորդ Հ. Օհանյանը աշխատում է «ԷԿՈ ՎԻԼ» ՍՊԸ-ում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:30-ի սահմաններում, Ազատության պողոտա — Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել էին Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության էին հասել «Էլիտ» ավտոլվացման կետի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Բախման հետևանքով Nissan-ը առաջ էր ընթացել, կոտրել «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղադրված բազալտե սալիկներն ու երկու էլեկտրական սյուներ: