Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները արդեն 9 օր շարունակվում են

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները ինը օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 09։45-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ։