Search
Close this search box.

Գիտնականները նախազգուշացրել են Երկրի վրա մոտալուտ աղետի մասին

Ամերիկացի գիտնականները նախազգուշացրել են, որ Անտարկտիկայում սառցադաշտերի հալչելը կասկածի տակ կդնի այնպիսի ափամերձ քաղաքների գոյությունը, ինչպիսիք են Նյու Յորքը և Շանհայը: Այս մասին գրում Է Phys.org-ը։

Մոլորակի ջերմաստիճանի աճին զուգընթաց արկտիկական սառույցները սկսում են հալչել։ Դա ուղղակիորեն ազդում է մարդկանց կյանքի վրա։ Սակայն մարդկության համար ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաև Անտարկտիկան։ Այս տարածաշրջանում բավականաչափ սառույց կա, որպեսզի գլոբալ տաքացման արդյունքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 60 մետրով բարձրանա, նշում են մասնագետները:

«Մենք արդեն տեսնում ենք այդ խնդրի առաջին նշանները»,- ասվում է հոդվածում։

Վերջին հետազոտությունների համաձայն՝ սառցադաշտերի հալչելը կարող է վերահսկողությունից դուրս գալ ընդամենը մի քանի տասնամյակում։ Ընդ որում, ջերմոցային գազերի կրճատումն ու տեխնոլոգիական առաջընթացը, ամենայն հավանականությամբ, չեն կանխի աղետը, կարծում են գիտնականները:

Ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մինչև 2060 թվականը Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կհասնի այնպիսի չափերի, որոնք լուրջ սպառնալիք կլինեն մարդկության գոյության համար։ Երկրի մթնոլորտի մաքրումն ածխաթթու գազից այդ պահին չի կարողանա կանգնեցնել այդ գործընթացը, և մինչև 2100 թվականը ջրի մակարդակը կբարձրանա տասն անգամ ավելի արագ, քան այսօր, ամփոփել են մասնագետները: