Search
Close this search box.

Պետական համակարգի մի հսկայական մաս ատելով ատում է անձամբ ինձ․ Նիկոլ Փաշինյան

Մենք ասել էինք, որ կադրային ջարդ չենք անելու: Հիմա մարդիկ ասում են, թե ինչու թավիշ արեցինք: Է որովհետև ձեզ խոստացել էինք, մենք խոստացել էինք, որ անում ենք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Այս մասին իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ կադրային ջարդ չի լինելու, մարդիկ կանգնել են մեր կողքը: Մենք մնացել ենք իշխանություն՝ մեր ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Շատ ժամանակ մեր ձեռքերն ու ոտքերը կապված են եղել մեր ստանձնած պարտավորություններով: Մենք որոշել ենք, որ չենք խաբելու ու գնալու ենք ինստիտուտների կայացման ճանապարհով, որը երկար է ու դժվար»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ պետական համակարգի մի հսկայական մասն ատելով ատում է իրենց ու անձամբ իրեն, որովհետև նրանց զրկել են կաշառքով հարցերը լուծելու հնարավորությունից, դրա համար թղթերն ուշ են ստորագրել, վատություն են արել իրենց, մարդկանց տրամադրել են իրենց դեմ: