Search
Close this search box.

Ունենք մի աղետալի վիճակագրություն, որի մասին մինչև հիմա չեմ խոսել, բայց պետք է խոսել. Նիկոլ Փաշինյանը վտանգավոր թիվ հրապարակեց

Մենք ունենք մի աղետալի վիճակագրություն, որի մասին մինչև հիմա չեմ խոսել, բայց պետք է խոսել: Մենք ինչ փաստի առաջ ենք կանգնում: Մեր 18 տարեկան տղաների 60 տոկոսն առողջական խնդիրներ ունեն: Այս մասին Էրեբունիում իր թիմակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով, այդ առողջական խնդիրները կապված են նաև նրա հետ, որ դպրոցներում ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն չկա, որոշ տեղերում էլ անլուրջ են վերաբերվում. «Դա բերում է շատ ծանր հետևանքների: Արդեն երկար տարիներ մեր 18 տարեկանների 50 տոկոսը (մի քանի վայրկյան առաջ 60 տոկոս էր ասել) խնդիրներ ունեն: Դրանք բավականին լուրջ են, եթե արձանագրվում են»:

Փաշինյանն ասաց, որ 2019 թվականի մարզադպրոցների ու դպրոցների համար ձեռք են բերել այնքան մարզագույք, որ վերջին 7 տարիների ընթացքում ձեռք բերվածից շատ է:

Ինչու Նիկոլ Փաշինյանը հատուկ նշեց 18 թիվը: Մի՞թե վտանգավոր չեր այդ թիվը հրապարակելը, եթե հաշվի առնենք, որ ասվածն ուղիղ կապ ունի զինվորների հետ: