Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ ենք ցանկացած պահի զորքերը հետ քաշել, դեէսկալացիան կարելի է հենց այսօրվանից սկսել. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նորք Մարաշի գրասենյակ և խոսել սահմաններում տիրող իրավիճակի մասին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի զորքերը ետ քաշել:

«Մենք սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդանշանին, որ պայմանավորվածությունը ձեռք է բերված Ադրբեջանի իշխանությունների հետ, հետո գործընթացը սկսենք և դեէսկալացիան կարծում եմ, այո, կարելի է հենց այսօրվանից սկսել, մենք պատրաստ ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև անդրադարձավ Պաշտպանության նախարարության հայտարարություններին, որ, եթե ադրբեջանական կողմը ետ չքաշի զորքերը, մեր կողմը պատրաստ է համապատասխան գործողություն իրականացնել:

«Մեր տարածքի պաշտպանության առումով ես կարող եմ ասել, որ քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները առաջարկել են սկզբում հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից այս խնդրի լուծման համատեքստում, իսկ մենք ամբողջությամբ ընդունում ենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահող խմբի առաջարկները»,- նշեց նա: