Search
Close this search box.

Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ պատժամիջոցներով են սպառնացել Ալիեւի ռեժիմին

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված ագրեսիայի վերջին ակտը: Պետդեպարտամենտը պահանջել է պատասխանատվության ենթարկել Ալիեւի ռեժիմին եւ սպառնալ պատժամիջոցներով` վերջ տալու համար շարունակվող չարագործություններին: Այս մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Մենք անհանգստացած ենք Գեղարքունիքի եւ նրա հարեւանության հայկական հողում ադրբեջանական ուժերի շարունակական գործողություններով, որոնք հանգեցրել են հայ զինվորների մահվան եւ եւս վեց մարդու առեւանգման: Անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը պատասխանատվության ենթարկի Ալիեւին իր ագրեսիայի համար:

Մենք շարունակելու ենք աշխատել Բայդենի վարչակազմի եւ մեր գործընկերների հետ՝ համոզվելու համար, որ Միացյալ Նահանգները կօգտագործեն մեր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական ​​գործիքները, ներառյալ՝ պատժամիջոցները, այդ վայրագությունները դադարեցնելու համար, ինչպես նաեւ նախատեսում ենք առաջ քաշել ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվելիք շոշափելի գործողությունների շարք՝ խաղաղության եւ հաշվետվողականության ապահովման նպատակով»: