Search
Close this search box.

Ինչու Հայաստանում չի հայտարարվում վտանգի արտակարգ աստիճան․ ՌԴ ԶՈւ գնդապետ Սեմյոն Բաղդասարով

«Կա՞ աշխարհում մի երկիր, որտեղ թշնամին կիլոմետրերով խորանում է երկրի տարածք և այդտեղ չի հայտարարվում վտանգի արտակարգ աստիճան, վտանգի չեզոքացման և մոբիլիզացիոն ծրագիր։
Պետք է վերջիվերջո հայ ժողովուրդը հասկանա, որ Հայաստանը կանգնած է պետականության կորստի առջև։ Նույնիսկ` երբ խոսում ենք Աջարիայից` պետք է ընկալենք, որ թուրքերն աջարներներին կամ վրացիներին այնպես չեն վերաբերվում` ինչպես հայերին։

Եթե թուրքերն մտան Հայաստան` կլինի նոր Ցեղասպանություն։ Երևի միայն Փաշինյանին և իր կնոջը կենդանի կթողնեն։ Իսկ Երևանի կենտրոնում Էնվեր փաշայի արձանը կդնեն, որ ամեն օր նրանք արձանի դիմաց ծաղիկներ դնեն և ջրեն».

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈւ գնդապետ Սեմյոն Բաղդասարով