Search
Close this search box.

ԵՄ-ն առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն սահմանազատման եւ սահմանագծման հարցերում

վրամիությունը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին իրավիճակով եւ պատրաստ է օգնություն ցուցաբերել սահմանազատման եւ սահմանագծման հարցերում։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելից։

«Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները միաժամանակ ե՛ւ վտանգավոր են, ե՛ւ մտահոգիչ։ Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա։ Եվրամիությունը հորդորում է երկու կողմերին զերծ մնալ հետագա ցանկացած ռազմական զարգացումներից եւ գործողություններից», — նշված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասված է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին սահմանազատման եւ սահմանագծման հարցերում։ «ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել եւ օգնել սահմանազատման եւ սահմագծման հարցերում, ինչպես նաեւ նպաստել վստահությունն ամրապնդելու անհարժեշտ միջոցառումներին, որպեսզի ապահովվի կայուն խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում», — ընդգծված է դրանում։

Բացի այդ, ԵՄ-ն դարձյալ կոչ է անում Ադրբեջանին ազատել հայ ռազմագերիներին։ «Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիներին։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածությունը թուլացնելուն՝ ներառյալ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության մասին առաջարկները», — ասված է փաստաթղթում։