Search
Close this search box.

Իմ հեղինակային երգերից որեւէ մեկը իրավունք չունի օգտագործել, քանի որ կա դատարանի որոշում. Արթուր Գալստյան

Երգիչ Արթուր Գալստյանը 2019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գևորգ Մարտիրոսյանի՝ մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող երգն առանց իրավահաջորդի թույլտվության օգտագործելն արգելելու, բացառիկ իրավունքների խախտման համար հիմք ծառայած և նման խախտման արդյունքում ստեղծված տեսահոլովակը ջնջելուն և երգն առանց իրավահաջորդի թույլտվության պայմանագրի օգտագործման արդյունքում պատճառված վնասի՝ 4, 000,000 ՀՀ դրամ հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ 1 տարի եւ ավելի տեւած դատավարությունը ավարտվել է, հայցը բավարարվել է մասնակի՝ արգելվել է Գևորգ Մարտիրոսյանին օգտագործելու Արթուր Գալստյանի հեղինակած «Ով է նա» ստեղծագործությունը՝ բառերը և երաժշտությունը: Հայցապահանջը փոխհատուցման մասով մերժել է:

Արթուրը բազմաթիվ երգերի հեղինակ է: 90-ական թվականներին նրա երգերը հնչում էին ամենուր, հակտապես «Ով է նա» երգը, որը ստեղծվել էր համպատրաստից. «Ընկերներով խումբ ունեինք, 90-ական թվականներին հայկական ջազ ունեինք, տարբեր ոճի երաժշտություններ: Մտածեցի ինչո՞ւ չլինի նաեւ հայկական դիսկո: Այդ միտքը իմ մեջ ծնվեց, եւ ես սկսեցի աշխատել այդ ուղղությամբ: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես այս երգը կյանքի կոչվեց: Հիշում եմ, մեզ հրավիրել էին մարտի 8-ի միջոցառմանը երգելու, ինչի մասին ասես երգ ունեինք, բայց կանանց մասին երգ չէինք նախապատրաստել: Հասավ մեր ելույթի ժամանակը, ոտքի վրա սկսեցի մտածել, ու տեղում քառատող ծնվեց. «Ով է նա, ով է նա, նա մի աղջիկ է միշտ տխուր, միշտ տխուր հայացքով»: Դիսկո երաժշտության տակ սկսեցի երգեր, ու հետաքրքիրն այն էր, որ որ այդ երաժշտության տակ սկսեցին պարել: Սա էլ երգի նախապատմությունը: Հետո ամբողջությամբ բառերը եւ գործիքավորումը կազմակերպեցինք եւ առաջին անգամ ձայնագրվեցի «Արձագանք» ստուդիայում»,-մեզ հետ զրույցում պատմում է երգի հեղինակը:

Ըստ Արթուրի 2018 թվականին է իմացել, որ իր հեղինակային երգը օգտագործել էր Գեւորգ Մարտիրոսյանը եւ անմիջապես դատական հայց ներկայացրել.

«Մեկ անգամ ինձ զանգեցին, 2 տղաներ էին խոսում, մեկը խոսքը չվերջացրած, հեռախոսը մյուսն էր վերցնում, ասում էին, որ երգը հավանել են եւ ուզում են օգտագործել: Հետո ասացին մի քանի օրից կգան, որ պայմանավորվեն: Տղաները էդպես էլ չեկան, եւ պատահաբար 2018թվականին իմացա, որի իմ երգ բավականին ժամանակ օգտագործում էին: Մեծ գումարներ են ծախսել այդ տեսահոլովակը նկարելու համար: Անկեղծ ասաց Հայաստանի դատական վիճակը տեսնելով, չէի ուզում հայց ներկայացնել, ամեն մի բանի համար պետք է քաշքշուկ լինել, բայց Լյուքսեմբուրգից իմ բարեկամ երգչուհի Մարի Վան Մարկի շնորհիվ մենք անցանք այդ դատական ողջ փուլը եւ շահեցինք դատը: Ճիշտ է, հայցը մասնակի է բավարարվել, սակայն հիմա գիտեմ, որ իմ հեղինակային երգերից որեւէ մեկը իրավունք չունեն օգտագործել, քանի որ կա դատարանի որոշում: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Մարի Վան Մարկին եւ իր ընտանիքին իմ կողքին լինելու համար»,- իր խոսքը եզրափակեց Գալստյանը:

Ըստ դատալեքսի՝ «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությանում Արթուր Գալստյանին հասցեագրված են. «Ով է նա», «Զորամաս 60913», «Երբ կարդաս նամակը», «Պարոն հրամանատար», «երքին զորքեր», «Դիրքերում ամեն ինչ կարգին է», «Արևելք», «Փողոցից այն կողմ», «Ծերունի գիշեր», «Ես կգնամ», «Կգտնեմ ճամփան», «Պատմիր ինձ քո մասին», «Այսօր», «Մի արտասվիր», «Նոր տարին մոտենում է», «Քաջ Նազար», «Սիրում եմ», «Սպասիր», «Վերջ, հերիք է արդեն», «Աբու Հասանի մաշիկները», «Դու հեռանում ես», «Վերադարձիր», «Քո թաց աչքերում», «Աստղազարդ գիշեր», «Անավարտ պատմություն», «Բաժանման մեղեդի», «Ով ես դու», «Դու դարի դամ», «Վերջին քամի», «Հեռացիր», «Կանգնիր մի պահ» վերնագրով երգերը /խոսք և երաժշտություն/ գրանցված են կազմակերպությունում 2001թվականի մարտի 1-ին N 7/491 թվի ներքո:»