Search
Close this search box.

Գորիսի փոխքաղաքապետը` Գորիսում տիրող իրավիճակի մասին

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գորիս համայնքում ամեն ինչ խաղաղ է։ Մեր սահմաններին որևէ կրակող չի եղել, բարեբախտաբար այլ միջադեպեր ևս չկան։ Թշնամին դեռ շարունակում է մեր սահմանում մնալ, բայց որևէ միջադեպ, Փառք Աստծո, չկա։ Տղաները սահմանին զգոն են»։