Search
Close this search box.

Թբիլիսիում մեկնարկում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը

Սեպտեմբերի 3-ից 27-ը Թբիլիսիում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 128 շախմատիստներ, հայտնում է ՀԱՕԿ կայքը: Միջազգային վարկանիշ ունեցող լավագույն 30 գրոսմայստերներից մրցաշարին չեն մասնակցի միայն երկուսը:1/64 եզրափակչում Լեւոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը ՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին շրջանում կհանդիպի Անտոն Կովալյովին (Կանադա):Բոլոր փուլերում, բացի եզրափակչից, մրցակիցները կխաղան երկու պարտիա: Ոչ-ոքիի դեպքում կանցկացվեն կարճեցված ժամանակով պարտիներ: Եզրափակչում կխաղացվի չորս պարտիա:Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարի ուղեգիր կստանան: