Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր վթար՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. կան զոհեր

Մայիսի 21-ին, ժամը 03։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «ZIL 130» մակնիշի շարժական գազալցակայան բեռնատարը (վարորդ՝ Ս․ Գ․) և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․), ինչի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։