Search
Close this search box.

Ֆրանսիայում ոստիկանը սպանել է երեք մարդու

Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել քաղաքում ոստիկանը կրակել է երեք մարդու վրա և վիրավորել ևս երեքի, տեղեկացնում է France Info ռադիոկայանին:

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանը վիրավորել է իր սիրելիին, նրա մորը և քրոջը, սպանել կնոջ հորը, ինչպես նաև հարևանությամբ բնակվող երկու մարդու:

31-ամյա ոստիկանը ինքնասպան է եղել:

Ի դեպ, Ֆրանսիայում այս տարի իրավապահների շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Ինքնասպան են եղել արդեն 46 ոստիկան և 16 ժանդարմ: