Search
Close this search box.

«Թշնամին Վարդենիսի հատվածում վրաններ է տեղադրում». ռազմագետ

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանը նույնիսկ մերժում է իր իսկ ձեռամբ մեզ թելադրած GPS-ը և առաջնորդվում սեփական տպարաններում տպած քարտեզներով։ Կհիշեք, որ մի թանգարանի պատին, բաքվի բռնապետը տեսնելով քարտեզ , որտեղ հայկական բնակավայրերը հայակական անուններով էին, կատաղել էր, տվել էր փոխել, թե բա չկա նման պետություն, նման անունով բնակավայրեր։ Հիմա հենց այդ տրամաբանությամբ է  բաքվի բռնապետն առաջնորդվում արդեն բնության մեջ՝ հղում տալով այդ իսկ քարտեզներին․․․ Հիմա որևէ մեկի հարևանը եթե փորձի իր ցանկապատը հանի ու մեկ մետր որևէ մեկի հողամասի մեջ տնկի, հաստատ փորները կթափեք, ոչ թե կբանակցեք․․․

Մինչ դուք բանակցում եք, թշնամին Վարդենսիս հատվածում, որտեղ առաջ է եկել, վրաններ է տեղադրում․․․Չփորձեք ասել, թե լկտի սուտ է․․․»։