Search
Close this search box.

Արմենը վիրավոր շարունակել է մարտնչել թշնամու դեմ մինչև արիաբար զոհվելը

Արմեն Պավելի Առուստամյանը ծնվել է 19.01.2001 թ., քաղաք Երևանում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է հ. 52 հիմնական դպրոցը, հետո հ. 3 ՃՇԱՀ- ի ավագ դպրոցը և ընդունվել ՃՇԱՀ Ինֆորմատիկա և համակարգչային գիտություն ֆակուլտետը։ Փոխադրվելով 3 կուրս զորակոչվում է ՀՀ ԶՈՒ 11.07.2019-ին։ 6 ամիս ծառայում է Լուսակերտի զորամասում, ստանում կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվում Արցախի Մարտունի 2 զորամաս։

Ամեն օր զանգելուց ասում էր. «ես գերազանց եմ, դուք ձեզ լավ նայեք, ես ամուր կանգնած եմ դիրքերում, որ դուք հանգիստ քնեք մամ ջան»: Դիրքերում էր պատերազմից 10 օր առաջ, պիտի 4 օրից իջներ ու պատերազմը սկսվեց։ 44 օր թեժ մարտերին մասնակցելուց հետո, արկի պայթյունից զոհվեց քաջաբար` 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

Վիրավոր և զինակից ընկերներին, կամավորներին տեղափոխել է շտապօգնության մեքենան, դիրքերից շատ հեռու, չմտածելով իր կյանքը վտանգելու մասին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան վիրավորվել է, և շարունակել մարտնչել առանց տրտնջալու, իսկ օրվա երկրորդ կեսին զոհվել արիաբար։

Հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից մարտական ծառայության համար արիության մեդալով և ԱՀ ՊԲ-ի կողմից ռազմական գործողություններին ակտիվ մասնակցելու, ջոկը գրագետ ղեկավարելու, ցուցաբերած խիզախության և արիության համար պատվոգրի։

Հետմահու արժանացել է նաև ՀՄԸՄ-ՀԱՍՍԿ կենտրոնական վարչության կողմից խիզախության շքանշանի և խմբապետի կոչման։