Search
Close this search box.

«Ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայանությամբ ընտրությունից՝ անբարոյականներ են». Բիշարյանի խոսքը 1 տարվա «սռոկի» համար էր

«Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայանությամբ ընտրությունից՝ անբարոյականներ են»,- Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո այսպես հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր  Հեղինե Բիշարյանը. «Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմը հստակ պահել է կայացված որոշումը իր սկզբունքի համաձայն: Ես վստահ եմ դրանում, իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնության որոշումից՝ նրանք ուղղակի անբարոյականներ են»,-նշեց Հ. Բիշարյանը::

Բայց այսօր պարզվեց, որ  «Հայկական վերածնունդ»-ը՝ Վանաձորում կիսելու է քաղաքային իշխանության պորտֆելները:

Տիգրան Մազմանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում, այս երկխոսությունն է տեղադրել՝ հիշեցնելով, թե ինչ է ասել ժամանակին ընդդիմադիր Հեղինե Բիշարյանը.