Search
Close this search box.

ԱՄՆ-ն հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացմանը և զսպվածության կոչ անում

Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է նա։