Search
Close this search box.

ԱԱԾ-ն` Արմավիրի հատվածից մի խումբ անձանց հայ-թուրքական սահմանը անցնելու լուրի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ անձինք և ԱԱԾ ու ռուս խաղաղապահներն իրականացնում են նրանց որոնողական աշխատանքները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ասացին, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: