Search
Close this search box.

«Այն դժոխքը, որի բոլոր դռներով անցավ հայ ժողովուրդը, ոչ ոք չի մարսելու»․ քաղաքագետը՝ Իսրայելի ԱԳՆ-ի կոչի մասին

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել հրթիռային հարվածները հակառակորդի կողմից.
Քանի ու քանի իսրայելական կամիկաձեներ ու չթույլատրված այլ զինատեսակներ են թափվել մեր զինվորների ու կամավորների գլխին։
Քանի ու քանի հազար կոչեր են ուղարկվել հայկական կողմից միջազգային հանրությանը, երբ ռմբակոծում ու սարսափի մեջ էին պահում Արցախի խաղաղ բնակչությանը` 44 օր շարունակ։

Քանի ու քանի հազար անգամ ենք սրտատրոփ փորել մամուլը ու սպասել այս կամ այն պետության կողմից որեւէ համաչափ արձագանքի,որեւէ համաչափ հակազդեցության։

Պատրազմներին, առավելապես խաղաղ բնակչության ռազմական թիրախավորմանը դեմ եմ եղել ու դեմ եմ մնալու միշտ, բայց այն դժոխքը, որի բոլոր դռներով անցավ հայ ժողովուրդը, ոչ ոք չի մարսելու…
Այնուամենայնիվ չեք մարսելու…