Search
Close this search box.

Պաշտոնները բաժանվեցին. Վանաձորում «Հայկական Վերածնունդը» հուշագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ

Վանաձորում «Հայկական Վերածնունդը» հուշագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ՝ համաձայն որի, Արթուր Բաղդասարյանի կուսակից Արկադի Փելեշյանը՝ այսուհետ կզբաղեցնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Ինչպես և չէինք բացառում՝ «Վանաձորում» ձնծաղիկները ձմեռնամուտին բացվեցին:

Եվ եթե Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «չգիտեր», թե ովքեր էին «ընդդիմադիր» ավագանու այն  4 անդամները, որոնց օժանդակությամբ նա ստանձնեց քաղաքի ղեկավարումը, ապա այս հուշագիրը տալիս է բոլոր մութ հարցերի պատասխանները: Չնայած, ամեն ինչ դեռ էն գլխից էր պարզ, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի կողմից ծեծի ենթարկվեց՝ Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանը: Այնուհետև, հարուցվեց քրեական գործ, իսկ հետո Ա. Փելեշյանը ստորագրությամբ բաց թողվեց: Արդյունքում` քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, իսկ մեկ տարվա մանր-մունր քաղաքական մանիպուլացիաներից  հետո Արկադի Փելեշյանը զբաղեցրեց իր հասանելի տեղը՝ լինելով քաղաքապետի առաջին տեղակալ:

ArmLife.am