Search
Close this search box.

Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում Արցախի ամբողջ տարածքի օդը լիարժեք փակված կլիներ. Բաբայան

ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար աշխարհի ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ռուսական արտադրության Панцирь ՀՕՊ համակարգը:

Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում լիարժեք փակված կլիներ Արցախի ամբողջ տարածքի օդը: Հիշեցնեմ, որ այս իշխանությունը դեռ 2019-ին մեզ խաբում էր, թե լիարժեք փակել են օդը:

Панцирь ՀՕՊ համակարգի 1 միավորի գինը շուրջ 15 միլիոն դոլար է: Այդպիսի 6 համակարգ գնելու դեպքում պետք է վճարեինք ընդամեմը 90 միլիոն դոլար:

90 միլիոն դոլար վճարելու դեպքում ոչ միայն չէինք կորցնի 5000 մեր հարազատներին, նույնիսկ Արցախը չէինք կորցնի:

Այս իշխանությունը 2019 թվականին ինքնապարգևատրվել է շուրջ 150 միլիոն դոլարով:

Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը խլեց իմ Հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսն ու սպանեց շուրջ 5000 հայի:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ…

 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայան