Search
Close this search box.

Երևանում մայրը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ 27-ամյա որդին BMW-ով փորձել է իրեն ու աղջկան վրաերթի ենթարկելով՝ սպանել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Մարգարյան փողոցի բնակիչ, 48-ամյա Նելլի Հալաջյանի դիմումի փաստով:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վերջինս Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ժամը 15:30-ի սահմաններում Մարգարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նորայր Թադևոսյանը Մարգարյան փողոցում իր վարած BMW մակնիշի 96 NT 006 համարանիշի ավտոմեքենայով փորձել է իրեն և մորը վրաերթի ենթարկելու միջոցով սպանել:

Ոստիկանությունը որոնում է Ն. Թադևոսյանին, վերջինս Ն. Հալաջյանի տղան է, որին մայրն ու քույրը մեղադրում են իրենց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: